Չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Մեր դեմ դուրս գալ չի կարելի՝ կտրորենք, կանցնենք․․․»․ զրույց՝ հայտնի լուսանկարի հերոսի հետ

«Մեր դեմ դուրս գալ չի կարելի՝ կտրորենք, կանցնենք․․․»․ զրույց՝ հայտնի լուսանկարի հերոսի հետ
417
Երեքշաբթի, 03 ապրիլի, 2018 թ., 21:05

Այս օրերին համացանցում ակտիվորեն շրջանառության դրվեց սահմանային գոտում արված մի լուսանկար, որը շարժեց բոլորի ուշադրությունը՝ ո՞վ է լուսանկարում պատկերված զինվորը, որտե՞ղ է նա հիմա, ի՞նչ պայմաններում է արվել լուսանկարը և այլն։

Սարգիս Հովհաննիսյան, 2014թ․, Նախիջևան
Սարգիս Հովհաննիսյան, 2014թ․, Նախիջևան

MAMUL.am-ի թղթակցին հաջողվեց գտնել նկարի հերոսին, զրուցել նրա հետ և մանրամասներ իմանալ հետաքրքրաշարժ լուսանկարի մասին։

«Լուսանկարն արվել է 2014թ․ դեկտեմբերին, Նախիջևանի սահմանին, «Արաքս» մարտական հենակետում, սակայն տարածում ստացավ 2016 թվականի ապրիլին։ Այդտեղ 20 տարեկան եմ, մի քանի օր հետո զորացրվեցի․․․ »,- մեզ հետ զրույցում պատմեց հայտնի լուսանկարի զինվոր Սարգիս Հովհաննիսյանը՝ հավելելով, որ լուսանկարիչը Վարդան Պետրոսյանն է։

Մեր զրուցակցի խոսքով՝ «լուսանկարն արվել է մեկ անգամ և միանգամից էլ ստացվել է»։

Lուսանկարում՝ Վարդան Պետրոսյանը և Սարգիս Հովհաննիսյանը
Lուսանկարում՝ Վարդան Պետրոսյանը և Սարգիս Հովհաննիսյանը

Սարգիս Հովհաննիսյանը Հրազդանի բնակիչ է։ Ծառայությունից հետո մեկնել Է Մոսկվա։ Հիմա նա 23 տարեկան է։

Սարգիս Հովհաննիսյան
Սարգիս Հովհաննիսյան
Սարգիս Հովհաննիսյան
Սարգիս Հովհաննիսյան

«Քառօրյա պատերազմի ժամանակ Մոսկվայում էի։ Եթե պատերազմը երկարեր, կվերադառնայի։ Այս խոսքերն էլի եմ ասել, չեմ ասում ասելու համար կամ ինձ գովազդելու։ Հայրենիքի նկատմամբ պարտքը 2 տարով չի սահմանափակվում։ Աստված ոչ անի նորից պատերազմ սկսվի, եթե սկսվի՝ նույն ձև ոտքի կկանգնենք․․․»,- վստահեցրեց նա։

Ապրիլյան պատերազմի լուրն ի՞նչ զգացողություններ առաջացրեց Սարգիսի մոտ և արդյոք ունեցե՞լ է ընկերոջ կորուստ․ «Այն տղաներն, ովքեր անմահացան, մեր ընկերներն են, հարազատները։ Ես նույն ցավն եմ ապրել, ինչպես բոլորը․․․ պատերազմը մենք չենք սկսում, իսկ սկսողը շատ լավ տեսնում է, որ մեր դեմ դուրս գալ չի կարելի՝ կտրորենք, կանցնենք․․․»։

Սարգիս Հովհաննիսյանի՝ սահմանին արված լուսանկարներից
Սարգիս Հովհաննիսյանի՝ սահմանին արված լուսանկարներից

Իսկ թե ի՞նչ հետևություններ պետք է անել ապրիլյան պատերազմից հետո և թե ինչպիսի՞ն պետք է լինի ամուր բանակը, մեր զրուցակիցն է՛լ ավելի գոտեպնդող պատասխան տվեց․ «Ոչ մի տեղ կատարյալ բան չկա և մեր բանակն էլ բացառություն չէ։ Կարծում եմ՝ թերությունները ժամանակի ընթացքում աստիճանբար շտկվում են․․․ Այն, որ մեր տղաների «դուխը» տեղն է, արդեն կարելի է համարել անթերի բանակ ունենք»,- իր խոսքն ավարտեց Սարգիս Հովհաննիսյանը։

Սարգիս Հովհաննիսյան
Սարգիս Հովհաննիսյան