Երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Ապրիլյան պատերազմում հերոսացած Կարեն Ներսիսյանն այսօր կդառնար 21 տարեկան

Ապրիլյան պատերազմում հերոսացած Կարեն Ներսիսյանն այսօր կդառնար 21 տարեկան
215
Կիրակի, 08 ապրիլի, 2018 թ., 11:05

Ապրիլյան պատերազմի հերոս,1997թ. ծնված Կարեն Ներսիսյանը Կոտայքի մարզի Բջնի գյուղից էր: Զինված ուժեր էր զորակոչվել 2015թ.: Ծառայում էր Արցախում։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել էր սերժանտի կոչում: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ ծավալված թեժ ու համառ մարտերում մարտնչել էր մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների: Կարեն Ներսիսյանը մեկն էր այն անհետ կորած զինծառայողներից, ում մարմինները հակառակորդը հայկական կողմին հանձնեց նրանց զոհվելուց օրեր անց:

Նրա գերզմանը հենց Հայրենականին նվիրված հուշարձանի կողքին է: Կարենի հարազատները մի խաչքար էլ ապրիլյան պատերազմում զոհված տղաների հիշատակին են տեղադրել:

Տեսանյութը՝ Կոտայք հ/ը. 2016թ. օգոստոս