Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Քանդակագործության միջազգային սիմպոզիում՝ Շուշիում

Քանդակագործության միջազգային սիմպոզիում՝ Շուշիում
728
Կիրակի, 08 ապրիլի, 2018 թ., 13:20

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ հուլիսի 1-20-ը Շուշիում անցկացվելու է շուշեցի հայտնի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անվան քանդակագործության VI միջազգային սիմպոզիումը:
Սիմպոզիումին կարող են մասնակցել քանդակագործներ աշխարհի տարբեր երկրներից: Սիմպոզիումի առանցքային մասը քանդակագործական ստեղծագործարանն է, որի շրջանակում մասնակից քանդակագործներից յուրաքանչյուրը կկերտի «Պայքար» թեմայով իր քանդակը: Ստեղծագործարանում կերտված քանդակները կմնան Շուշիում և կտեղադրվեն քաղաքի տարբեր վայրերում: