Չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«ՀՀ ԶՈւ-երում ոչ մի մահ չկա, որ թաքցրած է». Արծրուն Հովհաննիսյան

«ՀՀ ԶՈւ-երում ոչ մի մահ չկա, որ թաքցրած է». Արծրուն Հովհաննիսյան
223
Հինգշաբթի, 05 ապրիլի, 2018 թ., 14:30

«Գրդոնչիների» հերթական մանիպուլյացիան։ Մարդկանց զգացմունքների հետ մի խաղացեք, ես անձամբ ձեզ բազմիցս ապացուցել եմ, որ դուք իրավիճակին երբեք չեք տիրապետել։ Ինչ, որ կտորներ պոկելով իրականությունից ճշմարտության տեղ մի մատուցեք։ ՀՀ ԶՈւ-երում ոչ մի մահ չկա, որ թաքցրած է։ Նախ դա մեր գործելաոճը չի, երկրորդ դա անհնար է և երրորդ. եթե դուք նման մի դեպք գտնեիք, ապա ձեր հիսթերիան հիմա հասել էր մինչև Մարս։ Ամեն տարի նույնն եք անում։ Զորացրված զինծառայողի մահը տանը գրանցում եք բանակի մահ ու այն էլ թաքցրած։ Տանը ինֆարկտից մահացածին հաշվում եք թաքցրած մահ և այսպես շարունակ։