Չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Անցած տարի վերաբնակեցման ծրագրով Արցախում մշտական բնակություն է հաստատել 45 ընտանիք

Անցած տարի վերաբնակեցման ծրագրով Արցախում մշտական բնակություն է հաստատել 45 ընտանիք
303
Կիրակի, 08 ապրիլի, 2018 թ., 01:05

Անցած տարի Արցախի տարածքում մշտական բնակություն հաստատած 45 ընտանիքների անդամների թիվը կազմում է 186 մարդ, որից 96-ը՝ երեխաներ, որոնց տրամադրված ֆինանսական արտոնությունները կազմել են 23 մլն 965 հազար ՀՀ դրամ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ 2017-ին 10 տարի Արցախում մշտապես բնակված 102 ընտանիքների իրավունք է տրվել հատկացված բնակարանների սեփականաշնորհման համար:

«Վերաբնակեցման քաղաքականությունը 2018-ին շարունակվելու է նոր թափով, քանի որ մեծ ծավալի բնակարանաշինական ծրագրեր են նախատեսվում»,- ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարը: