Չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ադրբեջանը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի կողմից «Իսկանդեր»-ների տեղակայման ծրագրերը». Մամեդյարով

«Ադրբեջանը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի կողմից «Իսկանդեր»-ների տեղակայման ծրագրերը». Մամեդյարով
622
Ուրբաթ, 06 ապրիլի, 2018 թ., 21:10

Հայաստանի կողմից «Իսկանդեր»-ների տեղակայման ծրագրերը «մանրամասն ուսումնասիրման» կարիք ունեն: Ադրբեջանական կայքերից մեկի հաղորդմամբ՝ այս մասին ասել է այդ երկրի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:

Այդպիսով նա մեկնաբանել է Հայաստանի կողմից «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրիթռային համալիրների նոր խմբաքանակի ձեռքբերման մասին տեղեկությունները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հաստատել էր տեղեկություններն այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանից ակնկալում է ստանալ «Իսկանդեր»-ների գնման համար երրորդ վարկը: