Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Viber-ն Արցախը «ճանաչում է» որպես առանձին պետություն

Viber-ն Արցախը «ճանաչում է» որպես առանձին պետություն
448
Կիրակի, 08 ապրիլի, 2018 թ., 20:05

Viber ծրագիրը, որն ինտերնետի առկայության պայմաններում անվճար շփում ու տվյալների փոխանակում է ապահովում իր օգտատերերի համար, Արցախի Հանրապետությունը, կարելի է ասել, «ճանաչում է» որպես առանձին պետություն: Իր ցանցում գրանցվողներին Viber-ն առաջարկում է ընտրել բնակության երկիրն, իսկ երկրների ցանկում առկա է նաև Լեռնային Ղարաբաղը: Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ այդ ցանկում բացակայում են ինչպես աշխարհի մնացած չճանաչված պետությունները (Սոմալիլենդ, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն), այնպես էլ մասամբ ճանաչված պետությունների մեծ մասն, օրինակ՝ Աբխազիան, Հարավային Օսիան, Չինաստանի Հանրապետությունը (Թայվան կղզու տարածքը), Պաղեստինը, Սահարայի Հանրապետությունը: Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը կամ որ նույնն է՝ Հյուսիսային Կիպրոսը, Viber-ի ցանկում ևս առաջարկվում է որպես առանձին երկիր: