Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Թուրքիան Ռուսաստանի հետ «Կորնետ» համալիրների գնման շուրջ բանակցություններ է վարում

Թուրքիան Ռուսաստանի հետ «Կորնետ» համալիրների գնման շուրջ բանակցություններ է վարում
1262
Շաբաթ, 07 ապրիլի, 2018 թ., 16:35

Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում ռուսական «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրների ձեռքբերման շուրջ: Այս մասին այսօր գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Ըստ տեղեկությունների՝ Ռուսաստանի հետ բանակցություններ են ընթանում նաև թուրքական տանկերի ամրապնդման հարցով:

«Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրների գնման ժամկետների մասին չի հաղորդվում:

Նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել տվյալ տեղեկությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, թե երբ Թուրքիան կստանա ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը: