Շփման գծում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 300 անգամ
![]() 290 Շաբաթ, 07 ապրիլի, 2018 թ., 13:40 Ապրիլի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: |