Հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Հասանովը խոստացել է պատասխանել Ադրբեջանի ընտրությունների նախաշեմին «հայկական սադրանքներին»

Հասանովը խոստացել է պատասխանել Ադրբեջանի ընտրությունների նախաշեմին «հայկական սադրանքներին»
781
Շաբաթ, 07 ապրիլի, 2018 թ., 14:30

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այդ երկրի ՊՆ գեներալ-գնդապետների մասնակցությամբ նիստ է հրավիրել, որի ընթացքում խոստացել է պատասխանել Ադրբեջանի ընտրությունների նախաշեմին «հայկական սադրանքներին»:

Ադրբեջանական կայքերից մեկի հաղորդմամբ՝ Հասանովը նիստի մասնակիցների ուշադրությանն է հրավիրել Ալիևի հայտարարությունը՝ նշելով, որ վերջինը «բարձր է գնահատում բանակի դերը, հոգ է տանում դրա մասին և վերլուծում շփման գոտում իրավիճակը»:

Հասանովի խոսքով՝ Ալիևը հանձնարարել է պատրաստվել զորամասերում նախագահական ընտրությունների անցկացմանն ու «անհապաղ միջոցներ ձեռնարկել սադրանքների դեպքում»:

Նշենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններ են նախատեսված ապրիլի 11-ին: