Ադրբեջանում ընդդիմությունը բողոքի լայնամասշտաբ ցույցերի է պատրաստվում
1628 Երկուշաբթի, 09 ապրիլի, 2018 թ., 10:20 Ադրբեջանի ընդդիմությունը, որն ավելի վաղ հայտարարել էր ապրիլի 11-ին նշանակված նախագահական ընտրությունները բոյկոտելու մտադրության մասին, ապրիլի 14-ին Բաքվում ցույցեր կանցկացնի: Այս մասին հայտնել է Ադրբեջանի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին: Բացի «Ազգային ճակատ»-ից, ընտրությունները կբոյկոտեն նաև «Ազգային խորհուրդ», «Մուսավաթ» և մի շարք այլ ընդդիմադիր կուսակցություններ: «Կեղծված ընտրությունների դեմ համազգային ցույց տեղի կունենա ապրիլի 14-ին»,- գրել է Քերիմլին Facebook-ի իր էջում: Նշենք, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու. «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության ղեկավար, գործող նախագահ Իլհամ Ալիևը, «Միացյալ Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցությունից առաջադրված Հուդրաթ Հասանգուլիևը, «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունից Արազ Ալիզդեն, «Վերածննդի ազգային շարժում»-ից Ֆարաջ Գուլիևը, «Նախաձեռնողների խմբից» Ռազի Նուրուլաևը, «Ժամանակակից Մուսավաթ»-ից Հաֆիզ Գաջիևը, ինքնառաջադրված Զահիդ Օրուջն ու «Ժողովրդավարական» կուսակցությունից Սարդար Մամեդովը: |
Հայաստանը ստացել է Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված Ռուսաստանի նամակը
3715:54«Բարձր ենք գնահատում հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունները»․ Ալիևը՝ Բեռլինում
6015:36Ալիևն ու Շոլցը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը
8915:18Բողոքի ակցիա ԱԺ շենքի դիմաց՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
9414:30Էրդողանը կայցելի Վաշինգթոն. #Hurriyet
10514:24Բաքուն դատապարտում է Եվրոխորհրդարանի՝ էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցման բանաձևը
7013:54Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ
16812:36Օկուպացված Արցախում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը փակվեց (տեսանյութ)
10012:06