Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Մանրամասներ զինծառայողի սպանության դեպքից. հարուցվել է քրեական գործ

Մանրամասներ զինծառայողի սպանության դեպքից. հարուցվել է քրեական գործ
682
Երկուշաբթի, 09 ապրիլի, 2018 թ., 22:20

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ 2018 թվականի ապրիլի 9-ին, ժամը 14:20-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական
դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում
հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ
Գևորգի Հարությունյանը: Վերջինը զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական
կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու
դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն: