Երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Զինծառայող Նարեկ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Զինծառայող Նարեկ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
500
Երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ., 10:30

Նախագահ Բակո Սահակյանը ապրիլիի 9-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը: