Չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Զինծառայող Ն. Հարությունյանը մահացել է զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին. հարուցվել է քրգործ

Զինծառայող Ն. Հարությունյանը մահացել է զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին. հարուցվել է քրգործ
128
Երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ., 11:25

09.04.2018թ. ժամը 14:20-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Գևորգի Հարությունյանը. այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն՝ հավելելով, որ վերջինը մահացել է զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն: