Երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ինչո՞ւ ենք Յուրի Խաչատուրովին, Հայկազ Բաղմանյանին ուղարկել ՀԱՊԿ, եթե Ադրբեջանը շարունակում է գնդակոծել ինքնիշխան Հայաստանի տարածքը». Ոսկան Սարգսյան

«Ինչո՞ւ ենք Յուրի Խաչատուրովին, Հայկազ Բաղմանյանին ուղարկել ՀԱՊԿ, եթե Ադրբեջանը շարունակում է գնդակոծել ինքնիշխան Հայաստանի տարածքը». Ոսկան Սարգսյան
252
Երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ., 13:05

Ապրիլի 8-ին ադրբեջական զինուժը գնդակոծեց ինքնիշխան Հայաստանի տարածքը, Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակիչներին պատկանող 3 կով սատկեց, 2 խոշոր եղջերավոր էլ վիրավորվեց: Լավ է, որ նախրի մոտ այդ ժամանակ նախրապան չկար, այլապես նա կարող էր տուժել: ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, նորից լռեց իր անդամ երկրի վրա հարձակումից հետո: Բա ինչո՞ւ ենք Յուրի Խաչատուրովին, Հայկազ Բաղմանյանին այդ կազմակերպություն ուղարկել: Որևէ մեկը հավատո՞ւմ է, որ Բելոռուսը կամ Ղազախստանը Հայաստանին օգնելու է, եթե Ադրբեջանը հարձակվի մեր երկրի վրա: Հայաստանին վաղուց լուրջ պետության տեղ չեն դնում, ինչը ցավալի է, սակայն՝ փաստ: