Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Ստեփանակերտում կայացել է ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված կարատեի առաջնություն

Ստեփանակերտում կայացել է ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված կարատեի առաջնություն
576
Երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ., 14:30

Արցախի օյամա-կիոկուշին կարատե-դո ֆեդերացիայի նախաձեռնությամբ Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոցում ապրիլի 8-ին կայացել է կիոկուշին կարատեի բաց առաջնություն՝ նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին:
Առաջնությանը Ստեփանակերտից, Ասկերանի և Մարտունու շրջաններից մասնակցել են 4-17 տարեկան տարիքային խմբի շուրջ 200 մարզիկներ: Կիոկուշին կարատեի բաց առաջնության հաղթողներն արժանացել են մեդալների, պատվոգրերի, իսկ մնացած մասնակիցները՝ նվերների:
Լավագույնը ճանաչված մարզիկները կընդգրկվեն Արցախի հավաքականի կազմում: Ապրիլի 28-ին տեղի կունենա կիոկուշին կարատեի ՀՀ առաջնություն, իսկ մայիսին Ֆեդերացիան բաց առաջնություն է կազմակերպելու Ասկերանում: