«Գահերի խաղ» Հայաստանում և Ադրբեջանում. Euractiv
2373 Երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ., 18:10 Եվրոպական Euractiv պարբերականում հրապարակվել է բուլղարացի լրագրող Գեորգի Գոտևի հոդվածը, որում լրագրողը խոսում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների համեմատության ու երկու երկրների նախագահների իշխանավարման հավանական շարունակության մասին: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարին հայտարարեց նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, դրանք նշանակվեցին ապրիլի 11-ին: Ոչ ոք կասկած չունի, որ Ալիևը ևս մեկ ժամկետով կվերընտրվի: Իսկ ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը 2015թ. սահմանադրական փոփոխություններ մտցրեց՝ վարչապետի լիազորությունների ընդլայնման մասին, և, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի այդ պաշտոնը հաջորդ շաբաթ»,- գրում է Գոտևը: Պարբերականը նշում է, որ Ալիևը պաշտոնում մնալու իր ցանկությունը քողարկում է Հայաստանի հետ փխրուն հարաբերություններում անկանխատեսելիությունից խուսափելու համար: Գոտևի խոսքով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում գոյություն ունեն կաշառակերության, խոսքի ազատության սահմանափակման խնդիրներ, որոնք այդ երկու երկրներին հեռացնում են ժողովրդավարությունից: |
«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
6212:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
8112:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
7911:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
5511:30«Հայաստանի ղեկավարությունից քաղաքական սթափություն ենք ակնկալում»․ Տասմագամբետով
9711:18Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5311:00«ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր». Սամվել Շահրամանյանը՝ #LeFigaro-ին
9510:36«Անհասկանալի է՝ ինչու ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումը կարող է հանգեցնել էսկալացիայի»․ Միլեր
13110:30