Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Արցախում կայացել է ուշուի ԱՀ առաջնություն

Արցախում կայացել է ուշուի ԱՀ առաջնություն
544
Երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ., 18:30

Ապրիլի 8-ին կայացել են ուշուի Արցախի առաջնության եզրափակիչ մարտերը: Առաջնությանն ընգրկված էին Արցախի շուրջ 200 մարզիկ՝ սանդա, 50 մարզիկ՝ թաուլու մրցաձևերից: 35 կգ քաշային կարգում առաջին տեղ զբաղեցրած մարզիկները մասնակցելու են ապրիլի 19-ից 22-ը Երևանում կայանալիք ուշուի Հայաստանի առաջնությանը: Մայիսի 14-ից 20-ն արցախցի 6 մարզիկ հանդես կգա ուշուի Եվրոպայի առաջնությանը: Բացի այդ, 2017 թվականին լավագույն արդյունքներ ցուցաբերած 14 մարզիկ ֆեդերացիայի նախագահի կողմից պարգևատրվել են մարզագույքով: