Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Մեդալս նվիրում եմ պոստում կանգնած տղաներին». արցախցի մարտիկ

«Մեդալս նվիրում եմ պոստում կանգնած տղաներին». արցախցի մարտիկ
952
Երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ., 23:35

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած MMA-ի18-20 տարեկանների աշխարհի առաջնության շրջանակներում Հայաստանը ներկայացնող արցախցի մարտիկ Դավիթ Քոչարյանը 56,7 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալ։ Իր մրցելույթը Դավիթն ամփոփեց MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում։

«Մրցակիցներս ուժեղ էին, դրա համար չկարողացա պայքարել չեմպիոնական տիտղոսի համար։ Փորձի պակաս ունեի։ Սա երկրորդ մրցումս էր և երկրորդ տարին անընդմեջ նվաճեցի աշխարհի առաջնության բրոնզե մեդալ։ Ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել»։

Հարցին, թե ինչպես որոշեց զբաղվել MMA-ով, Դավիթը պատասխանեց. «Արդեն երկու տարի է զբաղվում եմ MMA-ով։ Սկզբից զբաղվում էի ուշու սանդայով։ Բայց հետո տեղափոխվեցի MMA, որն ինձ ավելի դուրս եկավ, որովհետև ավելի կոշտ է»։

Խոսելով առաջիկա ծրագրերից՝ մարտիկը նշեց. «Հիմա մարզվում եմ, մասնակցելու եմ Հայաստանի առաջնությանը, որից հետո կնախապատրաստվեմ տարվա մյուս ստուգատեսներին։ Հաջորդ տարի կպայքարեմ աշխարհի չեմպիոնի կոչման համար»։