Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Ասյա Խաչատրյանին ոստիկանների կողմից բռնության ենթարկելու մասին նյութերի հիման վրա քր. գործ է հարուցվել

Ասյա Խաչատրյանին ոստիկանների կողմից բռնության ենթարկելու մասին նյութերի հիման վրա քր. գործ է հարուցվել
613
Չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ., 14:25

2018 թվականի ապրիլի 6-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ԱՀ գլխավոր դատախազություն ստացվել էր գրություն՝ Երևան քաղաքի բնակչուհի Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու մասին:

Տվյալ նյութերի հիման վրա ս.թ. ապրիլի 10-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով /Պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ զուգորդված բռնության գործադրմամբ/ նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Տարվում է նախաքննություն, այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից։