Երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Ադրբեջանում նախագահի ընտրություններն ընթանում են համատարած խախտումներով (տեսանյութ)

Ադրբեջանում նախագահի ընտրություններն ընթանում են համատարած խախտումներով (տեսանյութ)
564
Չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ., 15:25

Այսօր՝ ապրիլի 11-ին, Ադրբեջանում մեկնարկած նախագահական ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ են արձանագրվել:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը ներկայացրել է դրանցից մի քանիսը:

Այս տեսագրությունում երևում է, թե ինչպես է միևնույն ընտրողը քվեարկում տարբեր ընտրատեղամասերում: Երևում է, թե ինչպես են մի քանի քվեաթերթիկ նետում քվեախցիկ: Իսկ մեկ այլ ընտրատեղամասում տեղամասի անդամները թղթով ծածկում են տեսախցիկն, ապա մի քանի վայրկյան անց բացում: Ինչպես են քվեարկում այդ երկրի «առաջին դեմքերը»: