Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Երևանում կայացել է աստղերի բասկետբոլային հանդիպում

Երևանում կայացել է աստղերի բասկետբոլային հանդիպում
494
Հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ., 00:00

Ապրիլի 11-ին Երևանի ՊԵԿ՝ նախկին «Միկա» մարզահամալիրում կայացել է աստղերի բասկետբոլային խաղ, որը բաղկացած է եղել 3 մասից: Առաջին՝ պատանիներն ընդդեմ հայտնիների հանդիպումն ավարտվել է 46։40 հաշվով՝ հօգուտ հայտնիների: Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Արամեն, ով վաստակել է 17 միավոր:

Հանդիպման երկրորդ՝ «Դանք» մրցույթում հաղթել է Կոնստանտին Միրզոյանցն՝ «Արցախ» ակումբից: Աստղերի խաղի վերջին մասում միմյանց հետ ուժերը չափել են հայ բասկետբոլիստներն ու լեգիոներները, որտեղ հավասար և լարված պայքարում 102։97 հաշվով հայ բասկետբոլիստները առավելության են հասել մրցակիցների նկատմամբ: Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Էդգար Բաբայանը: