Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքները
1447 Հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ., 10:15 Ադրբեջանի նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությամբ հաղթել է «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության ղեկավար, գործող նախագահ Իլհամ Ալիևը՝ 86,09%, այս մասին հայտնել է այդ երկրի ընտրական հանձնաժողովը: Մշակվել են 3675 ընտատեղամասերի 2667220 քվեաթերթիկները: «Միացյալ Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցությունից առաջադրված Հուդրաթ Հասանգուլիևը հավաքել է 3,04%, ինքնառաջադրված Զահիդ Օրուջը՝ 3,07%, Դեմոկրատական կուսակցության ղեկավար Սարդար Ջալալօղլին՝ 2,97%, «Ժամանակակից Մուսավաթ»-ից Հաֆիզ Գաջիևը՝ 1,51%, «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունից Արազ Ալիզդեն՝ 1,4%, «Վերածննդի ազգային շարժում»-ից Ֆարաջ Գուլիևը՝ 1,18%, «Նախաձեռնողների խմբից» Ռազի Նուրուլաևը՝ 0,74%: «Օտարերկրյա առաջին քաղաքական գործիչն, ով շնորհավորել է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևին ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ, ինչպես և սպասվում էր, Թուրքիայի ֆաշիստ առաջնորդ Ռեջեփ Էրդողանն էր»,- ինչպես տեղեկացրել էինք, այս մասին գրել էր քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Երեկ հայտնել էինք, որ նախագահի ընտրություններն այդ երկրում ընթացել են համատարած խախտումներով: |
«Պայքարի ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն»․ Տիգրան Աբրահամյան
1813:30Արթուր Խաչիկյանն ու Էդգար Ղազարյանը Հրապարակում են՝ քննարկելու ստեղծված իրավիճակը (տեսանյութ)
4213:24«Տարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց է»․ Փաշինյան (տեսանյութ)
3913:18«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան
7612:36«Առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց»․ Փաշինյան (տեսանյութ)
9112:06«Ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը»․ Բլինքեն
14110:36«Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է»․ Արսեն Խառատյան
8710:06Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
12109:36