Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Արցախին վերաբերող արխիվային ռադիոձայնագրությունները կփոխանցվեն ԱՀ մշակույթի նախարարությանը

Արցախին վերաբերող արխիվային ռադիոձայնագրությունները կփոխանցվեն ԱՀ մշակույթի նախարարությանը
615
Հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ., 17:30

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանի և Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն Արցախին վերաբերող արխիվային ձայնագրությունները նախարարությանը փոխանցելու մասին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի մամուլի քարտուղար Նարե Նիկողոսյանը՝ մանրամասնելով, որ վերջերս Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կայացած Մարկ Գրիգորյանի «Իմ Ղարաբաղ» ակնարկաշարի քննարկում-հանդիպմանը ներկա էր նաև Սերգեյ Շահվերդյանը, որից հետո կայացած առանձնազրույցի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստանի Հանրային ռադիոյում պահպանված Արցախին վերաբերող բոլոր արխիվային ձայնագրությունները վերականգնելու, թվայնացնելու և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը փոխանցելու մասին: