Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Ստեփանակերտում դժբախտ պատահարի հետևանքով կա 3 զոհ և 5 տուժած

Ստեփանակերտում դժբախտ պատահարի հետևանքով կա 3 զոհ և 5 տուժած
1170
Հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ., 23:00

Ապրիլի 12-ին, ժամը 13:35-ին, ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է գրանցվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Նախնական տվյալներով՝ կա 3 զոհ և 5 տուժած: Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 50ա հասցեի բնակիչներ Գարի Գալոյանը, Ռեգինա Գալոյանը և Թամարա Գալոյանը դժբախտ պատահարի հետևանքով մահացել են:

Աղբյուրը`   rs-nkr.am