Այսօր զինծառայող է զոհվել. պետական մարմինները դա դեռ չեն հայտնում
![]() 1709 Երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ., 20:45 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 17-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Ականի պայթյունից մահացու վիրավորում է ստացել զինծառայող Ռուսլան Զորիկի Մանուկյանը: Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս բանակ էր զորակոչվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի զինվորական կոմիսարիատի կողմից: Նա Ստեփանավանի բնակիչ էր: Ըստ սոցցանցերում տարածված լուրերի՝ ադրբեջանական կողմն անդադար կրակում է և չի թողնում դին հանել: Կրկնենք, որ լուրը պաշտոնապես հաստատված չէ: |
Ականի պայթյունից զոհված Ռուսլան Մանուկյանը ծառայում էր երկվորյակ եղբոր հետ
84818.04.2018, 21:15Արցախի ՊԲ-ն այսօր հայտնեց երեկ զոհված զինծառայողի մասին
93118.04.2018, 09:30Այսօր զինծառայող է զոհվել. պետական մարմինները դա դեռ չեն հայտնում
170917.04.2018, 20:45Արցախում զինծառայող է մահացել
155816.04.2018, 16:15