Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Արցախի ՊԲ-ն այսօր հայտնեց երեկ զոհված զինծառայողի մասին

Արցախի ՊԲ-ն այսօր հայտնեց երեկ զոհված զինծառայողի մասին
1701
Չորեքշաբթի, 18 ապրիլի, 2018 թ., 09:30

Արցախի ՊԲ-ն այսօր հայտնեց երեկ Արցախում ականի պայթյունից զոհված զինծառայողի դեպքի մասին:

«Ապրիլի 17-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է հաղորդագրության տեքստում: