«Սերժ Սարգսյանն ինքն իրեն վարչապետ է հռչակել». The Economist
1803 Ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ., 14:30 Բրիտանական The Economist պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանում այս օրերին անցկացվող՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ուղղված բողոքի ցույցերի վերաբերյալ: Պարբերականը նշում է, որ Երևանում շուրջ 10 հազար ցուցարար է հավաքվել, նրանք վանկարկում են՝ «Մերժի՛ր Սերժին», իսկ ոստիկանությունը փորձում է ցրել նրանց: 2015թ. դեկտեմբերին սահմանադրական փոփոխություններից հետո, ինչպես նկատում է պարբերականը, վարչապետի լիազորություններն ընդլայնվել են: «Պարոն Սարգսյանը պնդում է, որ խորհրդարանական համակարգը կուժեղացնի ժողովրդավարությունը: Սակայն հայերի համար դա անհասկանալի է»,- ասվում է The Economist-ի հոդվածում: Հոդվածում նշվում է նաև երկրի տնտեսական վիճակի մասին, որը կախված է Ռուսաստանից, իսկ գործազրկությունը կազմում է 20%, բացի այդ, փակ են Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները: «Հայաստանում օլիգարխաներն են վերահսկում հիմնական ոլորտները, նրանց թվում՝ պարոն Սարգսյանը»,- ընդգծում է The Economist-ը: |
«Ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը»․ Բլինքեն
7210:36«Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է»․ Արսեն Խառատյան
7010:06Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
8509:36Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
9209:30«Մինչև մայիսի 15-ը պետք է ներուժի լարումով համախմբվել»․ Շարմազանով
9809:00«Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս»․ Անդրանիկ Թևանյան
10902:30«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
11200:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
116Երեկ, 23:00