Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Արցախում ոգեկոչման միջոցառումներ են անցկացվում

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Արցախում ոգեկոչման միջոցառումներ են անցկացվում
806
Երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ., 19:20

Այսօր՝ ապրիլի 24-ին, Ստեփանակերտում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին կառուցված Զանգակատուն-հուշակոթող են այցելել հարյուրավոր մարդիկ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին, հայտնում է «Արցախպրես»-ը:

Ոգեկոչման արարողությանն Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել ոգեկոչման կարգ:

Խոսելով Ցեղասպանության մասին՝ նա նշել է, որ 1988 թվականի համազգային շարժումը նպաստել է, որ հայ ժողովուրդը ձեռք բերի պետականություն՝ իր բոլոր կառույցներով՝ դրանով իսկ կասեցնելով Ադրբեջանի կողմից նոր Ցեղասպանությունների իրականացումը: