Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«ՀՀԿ-ն ու Կարեն Կարապետյանը մտածում են, որ ՀՀ քաղաքացին լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի հրաժարականով». Նիկոլ Փաշինյան

«ՀՀԿ-ն ու Կարեն Կարապետյանը մտածում են, որ ՀՀ քաղաքացին լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի հրաժարականով». Նիկոլ Փաշինյան
187
Չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ., 10:25

«Հիմա արդեն ակնհայտ է, որ ՀՀԿ-ն և Կարեն Կարապետյանը մտածում են, որ ՀՀ քաղաքացին և ժողովուրդն իրեն լիովին բավարարված է զգում Սերժ Սարգսյանի հրաժարականով և որ հիմա ժամանակն է մտածել ՀՀԿ-ի վերարտադրության մասին։ Այսինքն, Սերժ Սարգսյանի հրաժարականի ուրախության ծխածածկույթի ներքո ապահովել ՀՀԿ-ի հետագա իշխանավարումը: Այս իրավիճակում պետք է հստակ դիրքորոշում արտահայտենք: Իրադարձությունների նման զարգացումը որևէ կերպ չի կարող մտնել հեղափոխության պլանների մեջ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությանն՝ ընդդիմության առաջնորդն ասաց. «Մենք կարող ենք բոյկոտել այդ ընտրությունները, շրջափակել տեղամասերը և թույլ չտալ, որ կազմակերպի ՀՀԿ-ի վերարտադրության միջոցառումը»:

Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնակատարն ասել էր. «Դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ՝ քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները՝ ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»:

Փաշինյանը կոչ արեց 11:00-ից վերսկսել դասադուլները, փողոցներ փակելը, կամուրջնել շրջափակելը: