Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Ադրբեջանի իշխող ընտանիքները կապ ունեն մալթիական բանկի միջոցով գաղտնի ներդրումների հետ. Guardian

Ադրբեջանի իշխող ընտանիքները կապ ունեն մալթիական բանկի միջոցով գաղտնի ներդրումների հետ. Guardian
2174
Չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ., 12:20

Բրիտանական Guardian պարբերականը հոդված է հրապարակել Daphne Project-ի կողմից անցկացված հետաքննության մասին, որում ասվում է, որ Ադրբեջանի իշխող ընտանիքները՝ անանուն սեփականությամբ տասնյակ ընկերությունների ենթադրյալ շահառուները, Եվրոպայում անշարժ գույքը, բիզնեսն ու հյուրանոցներն օգտագործել են ներդրումների համար:

Պարբերականը հաղորդում է, որ հետաքննության ժամանակ հայտնաբերվել է, որ վերջին 3 տարում մի քանի ընկերությունների ցանցեր մասնավոր բանկեր են օգտագործել Մալթայում՝ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Վրաստանում և Չեռնոգորիայում ներդրումներ կատարելու համար: Այդ տեղեկության մասին գրել են լրագրողներ Ջուլիետ Հարսայդն ու Սթեֆանի Քիրշհեսները:

«Այդ ընկերություններից շատերը գործել են Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի, ինչպես նաև Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քամալադին Հեյդարովի որդիների շահերից»,- ասվում է հոդվածում:

«Ալիևի աղջիկները՝ Լեյլա և Արզու Ալիևաները, չեն մեկնաբանել: Հեյդարովի որդիների իրավաբաններն ասել են, որ իրենց հաճախորդ ընկերությունները բացարձակ լեգիտիմ և օրինական բիզնես են վարում»,- հավելում է Guardian-ը:

Պարբերականը հայտնում է նաև, որ մալթիական բանկը ևս հրաժարվել է մեկնաբանությունից:

Նշենք, որ Daphne Project-ը ստեղծվել է Ադրբեջանի և Մալթայի բարձրաստիճան պաշտոնյաների միջև կնքված կոռուպցիոն գործարքները բացահայտած մալթացի լրագրող, Ադրբեջանի Դաֆնե Կարուանա Գալիցիայի հետաքննությունը շարունակելու համար, ով զոհվեց անցած տարի մեքենայի պայթյունից: