«Հայ ցուցարարները հեռացրեցին Ռուսաստանի բարեկամ վարչապետին. Մոսկվան նյարդայնացել է». CNBC
2994 Հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ., 11:55 Ամերիկյան CNBC հեռուստաալիքն իր կայքում հոդված է հրապարակել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Հոդվածում ասվում է, որ Ռուսաստանի բարեկամ Սերժ Սարգսյանը երկուշաբթի անսպասելի հրաժարական ներկայացրեց, իսկ ցուցարարները տոնեցին այդ հաղթանակը: «Նախկին խորհրդային պետությունում, որն ունի մոտ 3 միլիոն բնակչություն և գտնվում է Ասիայի և Եվրոպայի միջև, և՛ տնտեսական, և՛ ռազմական առումով հենվում է Ռուսաստանի վրա: Կառավարությունում փոփոխությունները կարող են հարված հասցնել Ռուսաստանի ազդեցության մակարդակին, մինչդեռ Կրեմլն ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին»,- գրում է CNBC-ն: Ի՞նչ է կատարվում Հայաստանում. Սերժ Սարգսյանը, ով երկիրը ղեկավարեց 10 տարի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սերտ դաշնակիցն է, նա հեռացվեց վարչապետի պաշտոնից ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած բողոքի ցույցերի արդյունքում: «Ես սխալ էի: Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը»,- CNBC-ն մեջբերում է Ս. Սարգսյանի խոսքը: CNBC-ն գրում է նաև, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ խորհրդարանը պետք է ներկայացնի վարչապետի իր թեկնածուին մեկ շաբաթվա ընթացքում: Ռուսաստանն ուշադիր հետևում է. Հեռուստաալիքը նշում է, որ Հայաստանը համարվում է Ռուսաստանի ռազմավարական նշանակություն ունեցող դաշնակից երկիրը, և այն, ինչ կատարվում է Հայաստանում, չի կարող անտարբերության մատնվել Ռուսաստանի կողմից: «Մոսկվան, անկասկած, նյարդայնացած է և հետևում է, թե ինչ է կատարվում Հայաստանում իր ռազմավարական հովանու ներքո: Պուտինն արհամարհում է այսպես կոչված «գունավոր հեղափոխությունները», երբ մարդիկ բռնազավթում են իշխանությունը»,- ասվում է հոդվածում: Հայաստանն, ինչպես նշում է ամերիկյան հեռուստաալիքը, ապավինում է Ռուսաստանին՝ որպես ռազմավարական դաշնակից հարևան Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: CNBC-ն եզրահանգում է, որ «Մոսկվան վստահում է Կարեն Կարապետյանին, սակայն սցենարի փոփոխության դեպքում Մոսկվան կնյարդայնանա, քանի որ չի վստահում Փաշինյանին»: |
«Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով». Գևորգ Դանիելյան
4915:24«Հանդիպում կլինի, թե երբ, չեմ կարող ասել»․ Փաշինյան
6615:00«Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ ՀՀ մաս լինելը». վարչապետ
7214:36«Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն»․ Փաշինյանի ամբողջական հարցազրույցը (տեսանյութ)
8614:18«Այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում»․ Դանիելյան
8514:00«Պայքարի ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն»․ Տիգրան Աբրահամյան
7313:30Արթուր Խաչիկյանն ու Էդգար Ղազարյանը Հրապարակում են՝ քննարկելու ստեղծված իրավիճակը (տեսանյութ)
7713:24«Տարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց է»․ Փաշինյան (տեսանյութ)
7913:18