Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել РБК-ին
2852 Հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ., 15:05 Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաալիքին: - Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ ընդդիմության բանակցությունների խզումից հետո իրավիճակը սրվեց, հնարավորություն կա, որ իշխանություններն ուժային մեթոդներ կկիրառեն: - Ինչի՞ մասին է խոսքը: Նման բան չի լինի: - Իսկ եթե բախումնե՞ր լինեն: - Բախումներ չեն լինի: Ո՞վ է ասել, որ բախումներ կլինեն: - Այսինքն, Դուք երաշխավորում եք, որ դրանք չեն լինի: - Ես վստահ եմ: - Դուք ցանկանում եք խորհրդարանական ընտրություններ անցկացնել և հաղթել: Տեխնիկապես ինչպե՞ս եք պատրաստվում դա անել: - Մենք չենք ասում, որ պետք է հաղթենք կամ որևէ մեկը պետք է պարտվի: Մեզ համար կարևորն արդար, օրինական ընտրություններն են: - Ինչպե՞ս եք պատրաստվում դրանք երաշխավորել, ընտրատեղամասերում մնում են Սերժ Սարգսյանի թիմի մարդիկ: - Կան կոնկրետ միջոցներ, որոնք երաշխավորում ենք: Հայաստանում գոյություն ունի մատնահետքերի միասնական բազա, և յուրաքանչյուր ընտրող քվեարկության ժամանակ թողնում է իր մատնահետքը: Եթե նա երկրորդ անգամ գա միևնույն ընտրատեղամաս, ապա համակարգը կտեղեկացնի այդ մասին: - Ինչպե՞ս եք մտադիր դա անել այդքան կարճ ժամանակահատվածում: - Դա շատ հեշտ տեխնիկական խնդիր է: 21-րդ դարն է, տեղեկատվական տեխնոլոգիաների դարը, և Հայաստանում նման լավ մասնագետներ կան: Կարծում եմ՝ դա լուծելի հարց է: - Բանակցություններ վարո՞ւմ եք ՀՀԿ-ի հետ: - Այո: Բանակցություններ ենք վարում ՀՀԿ-ի առանձին պատգամավորների հետ: Կարծում ենք՝ այդ բանակցությունները պետք է արդյունավետ լինեն: - ՀՀԿ-ից ո՞ր պատգամավորների հետ եք բանակցում: Կամ նշեք թիվը: - Շատերի: Ավելի քան 30: - Պատմեք Ծառուկյանի հետ ձեր բանակցությունների մասին: Ի՞նչ եք քննարկել կամ արդյոք կմիավորվե՞ք ընտրությունների ժամանակ: - Ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դեռևս բանակցություններ ենք վարում և որևէ կոնկրետ համաձայնություն չկա: - Ի՞նչ հարաբերություններ ունեք ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: - Ընդհանրապես ոչ մի հարաբերություն: - Ի՞նչ է անհրաժեշտ փոխել ԵԱՏՄ-ում: - ԵԱՏՄ-ում շատ խնդիրներ կան, և ես հույս ունեմ, որ շատ հանդարտ կքննարկենք այդ խնդիրները: - Կո՞ղմ եք ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության պահպանմանը: - Մենք երբեք չենք ասել, որ Հայաստանը պետք է լքի ՀԱՊԿ-ն: Մենք ասել ենք, որ Հայաստանը պետք է գիտակցի, թե ինչ պարտավորություններ են կրում մեր առջև մեր ռազմավարական գործընկերները և թե ինչ պարտավորություններ ենք կրում մենք նրանց առջև: |
«Օտարերկրյա գործակալների մասին Վրաստանի օրենքը ներշնչված է Կրեմլից». Մեթյու Միլլեր
6323:00«Թույլ չտալ, որ կրկնվի Ուկրաինայի ճակատագիրը». Վրաստանի վարչապետի խոսքերը զայրացրել են ուկրաինական կողմին
13520:48«Սպասում ենք Սկանդինավյան խաղաղապահ զորախմբին». Էդմոն Մարուքյան
11119:54Էրդողանը հայտարարել է, թե Իսրայելը գերազանցել է Հիտլերին
7919:30«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
17419:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
24818:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
11917:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
10616:48