Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հակամարտության ամենախայտառակ պայմանագիրը ստորագրողն է». Արցախի Աժ պատգամավոր

«Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հակամարտության ամենախայտառակ պայմանագիրը ստորագրողն է». Արցախի Աժ պատգամավոր
5245
Հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ., 15:40

Հետաքրքիր ժողովուրդ ենք: Երբ ցույց ենք տալիս Սերժ Սարգսյանի հայտարարությունները, որտեղ նա խոսում է Արցախի 7 շրջանների հանձնման մասին, մերոնք ասում են «կարող չի պտահե»: Այնինչ Սերժ Սարգսյանը ոչ միայն ամենազիջող գործիչներից է, այլ նաև ղարաբաղյան հակամարտության պատմությանը հայտնի ամենախայտառակ պայմանագիրը ստորագրողը (18 փետրվար, 1994թ., Սերժ Սարգսյանն այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարն էր): Ես բազմիցս հրապարակայնորեն, այդ թվում ԱԺ ամբիոնից քննադատել եմ Սերժ Սարգսյանի հողատվական, դավաճանական մոտեցումները:
Նիկոլ Փաշինյանը նախկինում կողմ է եղել զիջումներին (ինչպես ՀՀ և Արցախի բնակչության մի զգալի մասը), սակայն հիմա նա ամբողջովին անզիջում է այս հարցում: Նա դա բազմիցս հաստատել է թե՛ հրապարակային ելույթներում, թե՛ մեր հանդիպումներում: Ավելին, Նիկոլի թիմում այսօր այնպիսի մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ պայքարել են հասարակության մեջ Արցախի հարցում անզիջում դիրքորոշման հաղթանակի համար՝ Արմեն Գրիգորյան, Արայիկ Հարությունյան, Դավիթ Սանասարյան և այլք:
Սիրելի՛ արցախցիներ,
Իհարկե ողջունելի է, որ մեծ անհանգստություն կա Հայաստանի Հանրապետությունում իշխանության հավակնող ուժերի դիրքորոշումների համար, սակայն բերեք փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա դիրքորշումն արցախյան խնդրի վերաբերյալ 100 անգամ ավելի ընդունելի է, քան Սերժ Սարգսյանի դիրքորոշումը: