«Սարգսյանը չցանկացավ կրկնել Մարտի 1-ի փորձը». Washington Post
2089 Ուրբաթ, 27 ապրիլի, 2018 թ., 17:35 «Երբ ես այնտեղ Արևելյան Գերմանիայի մի խումբ քաղաքացիների տեսա, հասկացա, որ նրանք ճիշտ են»,- այսպես իր ժամանակին բացատրեց փոխգնդապետ Հարալ Էգերը դարպասները բացելն ու համաքաղաքացիներին Բեռլինյան պատի միջով անցնելու թույլատրման որոշումը: Այս մասին Հայաստանում տեղի ունեցող զարգացումների մասին իր հոդվածում գրում է Washington Post-ի սյունակագիր Էն Էփլբաումը: «Այս շաբաթ ես հիշեցի Էգերի մասին, երբ Հայաստանի վարչապետը՝ տեսնելով իր ժողովրդին, հրաժարական տվեց»,- գրում է նա: Սերժ Սարգսյանն, ինչպես հիշեցնում է լրագրողը, ղեկավարեց Հայաստանը 10 տարի: «Կանխատեսելով իր պաշտոնաթողությունը՝ նա որոշ օրենքներ փոխեց, ամրապնդեց վարչապետի իշխանությունն ու այնպես արեց, որ խորհրդարանն իրեն նշանակեց այդ պաշտոնին: Հայերը դա չհանդուրժեցին»,- նկատում է Էփլբաումը: 11 օր բազմահազարանոց ցույցեր տեղի ունեցան Երևանում: «Ես ճիշտ էի: Փողոցային շարժումն իմ պաշտոնավարման դեմ է, և ես կատարում եմ ձեր պահանջը»,- պարբերականը մեջբերում է Սարգսյանի խոսքը: Պարբերականը մեջբերում է նաև Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալի կարծիքը, ում խոսքով՝ Սարգսյանի վրա ազդեց այն, որ Հայաստանն «ազգային համերաշխության բարձր զգացում ունեցող երկիր է»: «Մեկ այլ հնարավոր գործոն է այն, որ վերջին անգամ, երբ հայերը նման զանգվածային ցույցեր անցկացրեցին (2008թ. մարտի 1-ին), 10 մարդ զոհվեց: Հնարավոր է, որ Սարգսյանը չցանկացավ կրկնել այդ փորձը»,- գրում է Էփլբաումը: Լրագրողը Հայաստանի «հնարքը» համեմատում է Ռուսաստանի և Թուրքիայի օրինակի հետ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նմանատիպ «խաղ խաղացին»՝ փոխելով նախագահությունն ու վարչապետությունը: |
«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
3521:36«Նոր վարչապետ առաջադրե՛լ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»․ Տիգրան Աթանեսյան
11820:18«Դրական ու հուսադրող միտում տեսա»․ Արամ Սարգսյան
12719:48«Հայաստանը համաձայնել է վերադարձնել ադրբեջանական չորս գյուղերը»․ Հաջիզադե
10519:00«Հայտնի է Տավուշի հանձնման ժամկետը»․ Վարուժան Գեղամյան
16418:18«Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
9116:54«Իրանը միջուկային զենք չունի»․ Լավրով
18216:36«Ժողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն». Դավիթ Անանյան (տեսանյութ)
10016:30