Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Հետաձգվել է կիոկուշին կարատեի Հայաստանի բաց առաջնությունը

Հետաձգվել է կիոկուշին կարատեի Հայաստանի բաց առաջնությունը
256
Շաբաթ, 28 ապրիլի, 2018 թ., 17:55

Հայաստանի կիոկուշին կոնտակտային կարատեների ասոցիացիան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հետաձգվում է Հայաստանի բաց առաջնությունը։

«Հաշվի առնելով մեր երկրում ստեղծված իրավիճակը՝ Հայաստանի կիոկուշին կոնտակտային կարատեների ասոցիացիան ժամանակավորապես հետաձգում է նախապես հայտարարված Հայաստանի բաց առաջնությունը, որը պետք է կայանար ապրիլի 28-ին՝ «Դինամո» մարզահամալիրում:
Բնականաբար ֆեդերացիան չի կարող անտարբեր լինել ստեղծված իրավիճակում, իսկ ապահովել մեծ թվով երեխաների անվտանգ և անվնաս տեղաշարժ հնարավոր չէ:
Առաջնությունը անպայման տեղի կունենա մոտակա ժամանակահատվածում։ Խաղաղություն ու ներդաշնակություն բոլորիս»,- նշված է հայտարարության մեջ: