Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Հանրապետականի ոճն է՝ վարկաբեկել նորմալ մարդկանց և ցանկանում են ցեխ շպրտելով՝ հեղինակազրկել մեզ». Գագիկ Ծառուկյան

«Հանրապետականի ոճն է՝ վարկաբեկել նորմալ մարդկանց և ցանկանում են ցեխ շպրտելով՝ հեղինակազրկել մեզ». Գագիկ Ծառուկյան
945
Շաբաթ, 28 ապրիլի, 2018 թ., 21:00

Կենտրոնի եթերում, ինչպես արդեն հայտնել էինք, հայտարարություն արեց Գագիկ Ծառուկյանն ու ասաց, որ ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու ու սատարելու է ժողովրդի թեկնածուին, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին: Նա նաև շարունակեց.

- ՀՀԿ-ի ոչ ճիշտ պահվածքի պատճառով ժողովրդի մեջ կուտակվել էր ատելություն, անվստահություն, որ ամեն անգամ ասում են՝ բոլոր ճանապարհները տանում եմ Մելիք Ադամյան, ոնց որոշենք, այդպես կլինի: Արդեն դա ժողովրդին պայթյունավտանգ էր: Բոլորս էլ գիտեինք, զգում էինք, բայց չգիտեինք՝ երբ է լինելու ու ահա, ժողովուրդը ոտքի կանգնեց... Մենք ՀՀԿ-ի հետ գործ չենք ունենալու, ում առաջադրեն, չառաջարեն, մենք ձայն չենք տալու: Հանրապետականի ոճն է՝ վարկաբեկել նորմալ մարդկանց և ցանկանում են ցեխ շպրտելով՝ հեղինակազրկել մեզ:

«Հանրապետականի ոճն է՝ վարկաբեկել նորմալ մարդկանց և ցանկանում են ցեխ շպրտելով՝ հեղինակազրկել մեզ». Գագիկ Ծառուկյան