Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

ԱՄՆ Պետդեպի նոր հայտարարությունը՝ Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ

ԱՄՆ Պետդեպի նոր հայտարարությունը՝ Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ
1810
Կիրակի, 29 ապրիլի, 2018 թ., 11:45

ԱՄՆ-ն հորդորել է Հայաստանի իրադրությունում ներգրավված բոլոր կողմերին Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ բարեխիղճ բանակցություններ իրականացնել: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթի հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ն շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում տիրող իրավիճակին: Որպես Հայաստանի բարեկամ՝ մենք բոլոր կողմերին հորդորում ենք իրականացնել բարեխիղճ բանակցություններ՝ Սահմանադրության հիման վրա: Մենք պաշտպանում ենք բոլոր կողմերի միջև երկխոսությանը նպաստելուն ուղղված նախագահ Սարգսյանի աշխատակազմի ջանքերը: Մենք համոզված ենք, որ առաջիկա օրերին անվտանգության ուժերն ու խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից»,- ասել է Նոյերթը: