Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ընդդիմության ճնշման ներքո ՀՀԿ-ն հրաժարվեց թեկնածու առաջադրելուց». միջազգային մամուլ

«Ընդդիմության ճնշման ներքո ՀՀԿ-ն հրաժարվեց թեկնածու առաջադրելուց». միջազգային մամուլ
1675
Կիրակի, 29 ապրիլի, 2018 թ., 14:35

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը երկրի խորհրդարանում ունի 105-ից 58 մանդատ, չի առաջադրի իր թեկնածուին կառավարության ղեկավարի ընտրություններում»,- հաղորդում են միջազգային լրատվամիջոցները՝ վկայակոչելով կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը:

«Взгляд» պարբերականը գրում է, որ որոշումը կայացվել է ընդդիմության ճնշման ներքո: Պարբերականը նաև հայտնում է, որ որոշումն ընդունվել է ապրիլի 23-ին վարչապետի պաշտոնից հրաժարված Սերժ Սարգսյանի և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ներկայությամբ:

РИА «Новости»-ին՝ հղում անելով Շարմազանովի հայտարարությանը, նշում է, որ «Հայաստանի համար ճիշտ որոշում կայացվեց»: Եվ չնայած հանրապետականների հայտարարությանը, ինչպես գրում է գործակալությունը, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի աջակիցները չեն դադարեցնի բողոքի ցույցերը: «Մենք չենք փոխի մեր ծրագրերը, կշարունակենք բողոքի ակցիաները»,- գործակալությունը մեջբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանի խոսքը:

ՀՀԿ-ի որոշման մասին հայտնում է նաև Daily Mail-ը: Պարբերականը, մասնավորապես, գրում է, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը մեծամասնություն ունի խորհրդարանում, իսկ երեկ կուսակցությունը խուսափեց առճակատումից:

BBC-ն, իր հերթին, նշում է, որ ցույցերը գլխավորող Նիկոլ Փաշինյանն ստիպեց վարչապետին հրաժարական տալ՝ հայտարարելով, որ ինքը կլինի երկրի նոր վարչապետը:

ՀՀԿ-ի որոշմանն անդրադառնում են նաև The Nation, Business Insider, Xinhuanet, Reuters, Al Awsat, AFP, Washington Post և մի շարք այլ հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներ:

Լուսանկարները՝ Associated Press-ի
Լուսանկարները՝ Associated Press-ի