Երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

ՀՅԴ-ն նոր հայտարարություն է տարածել

ՀՅԴ-ն նոր հայտարարություն է տարածել
1730
Կիրակի, 29 ապրիլի, 2018 թ., 13:50

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը նոր հաղորդագրություն է տարածել. «Վարչապետի միասնական թեկնածուի և քաղաքական օրակարգի շուրջ համախոհությունը, որի անհրաժեշտության մասին հայտարարել էինք, կարող է դառնալ իրականություն։

Առ այդ, Հ.Յ.Դ Հայաստանի Գերագույն մարմինը որոշել է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։