Երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Փաշինյանը՝ Վանո Սիրադեղյանի, Ռոբերտ Քոչարյանի և արցախյան հիմնախնդրի մասին

Փաշինյանը՝ Վանո Սիրադեղյանի, Ռոբերտ Քոչարյանի և արցախյան հիմնախնդրի մասին
1608
Երկուշաբթի, 30 ապրիլի, 2018 թ., 10:40

«Եթե դառնաք վարչապետ, երաշխավորո՞ւմ եք, որ Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հարցրին լրագրողները:

«Չեմ կարող հիմա կոնկրետ անձանց կոնկրետ խնդիրներ քննարկել: Կրկնում եմ, եթե ընտրվեմ, ՀՀ-ում ամբողջական օրինականություն կհաստատվի»:

Փաշինյանն ասաց, որ վարչապետ ընտրվելուց հետո առաջին քայլը պետք է լինի 15 օրում կառավարության ձևավորումը, որից 20 օր հետո պետք է քննարկվի կառավարության ծրագիրը: ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետների հարցը դեռ քննարկվում է, նախնականով նշվում է 2 ամիսը:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև ԵՊՀ երեկվա հայտարարության մասին, ըստ որի՝ բուհը պատրաստակամությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման և դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար:

«Եթե մտադիր լինեի վերցնել, վերջին 20 տարում երևի թե կկարողանայի վերցնել»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով արցախյան հկմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններին՝ վարչապետի թեկնածուն ասաց. «Ադրբեջանի դիրքորոշումն ագրեսիվ է ու ոչ կառուցողական, ու եթե հնչում է Երևանը գրավելու մասին հայտարարություն, մեր խնդիրն է ուժեղացնել բանակն ու մարտունակությունը, բարձրացնել հանրության տրամադրությունն ու այդպիսով երկրի պաշտպանունակությունը և Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ: ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է նպաստի, որ Ադրբեջանը վերադառնա կառուցողական երկխոսության դաշտ»:

Ավելի վաղ Փաշինյանն անդրադարձել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցին:

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցն ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: