Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Ստամբուլում հայկական եկեղեցին հարձակման է ենթարկվել

Ստամբուլում հայկական եկեղեցին հարձակման է ենթարկվել
992
Երկուշաբթի, 30 ապրիլի, 2018 թ., 14:50

Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցին անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել:

Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Մուրադ Մըհչըն: Ըստ նրա՝ այսօր լուսաբացին անհայտ անձինք աղբ են լցրել եկեղեցու բակում՝ փակելով մուտքը, իսկ պարսպի վրա թուրքերենով գրել. «Այս հայրենիքը մերն է»:

Դեպքի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Քադըքյոյի տեղական ինքնակառավարման մարմինը: Հայտարարության մեջ Քադըքյոյի համայնքապետարանը հաստատել է եկեղեցու վրա հարձակման մասին լուրերը՝ ասելով. «Դատապարտում ենք այս ռասիստական հարձակումը և տեղեկացնում, որ տարածքում արդեն տարվել են մաքրման աշխատանքներ»: