Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Այն հռետորաբանությունը, որ Ադրբեջանն օգտագործում է, մթնոլորտ չի ստեղծում իրական կարգավորման համար»․ Նիկոլ Փաշինյան

«Այն հռետորաբանությունը, որ Ադրբեջանն օգտագործում է, մթնոլորտ չի ստեղծում իրական կարգավորման համար»․ Նիկոլ Փաշինյան
358
Երկուշաբթի, 30 ապրիլի, 2018 թ., 15:30

«Արցախյան հիմնախնդրի կարգավորումը պետք է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում լինի, հարցին պետք է տիրապետել հնարավորինս կարճ ժամկետներում ու մեթոդաբանությունը պետք է լինի ինստիտուցիոնալ: Իմ՝ վարչապետ ընտրվելու դեպքում պետք է անհրաժեշետ ինֆորմացիային տիրապետեմ»,- պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանի՝ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին առնչվող հարցին, ասաց Նիկոլ Փաշինյանը: «Այն հռետորաբանությունը, որ Ադրբեջանն օգտագործում է, մթնոլորտ չի ստեղծում իրական կարգավորման համար: Խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է խաղաղության մթնոլորտ: Պրոբլեմատիկ է բանակցել մի երկրի ղեկավարի հետ, որ սպառնում է Հայաստանի այս կամ այն հատվածի նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Հարց հնչեցրեց նաև Է. Շարմազանովն՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ի վերաբերյալ «Ելք»-ի նախկին գնահատականներին, ըստ որի՝ պետք է դուրս գալ կազմից, ու Նիկոլ Փաշինյանի այս օրերի հայտարարությանն, ըստ որի՝ վարչապետ ընտրվելու դեպքում ՀՀ-ն դուրս չի գա ԵԱՏՄ-ից: «Ես դեմ եմ քվեարկել ՀՀ-ի անդամակցությանը ԵԱՏՄ-ին: Մենք լինելով քաղաքական ու պետական գործիչներ, պետք է իրողությունների հետ հաշվի նստել, որ ՀՀ-ն այժմ ԵԱՏՄ անդամ է: Արտաքին բնագավառում կտրուկ շրջադարձերը շատ կտրուկ կարող են լինել երկրի համար: ԵԱՏՄ-ում կան խնդիրներ, որոնք պետք է քննարկենք ու հասեննք լուծումների»,- պատասխանեց Փաշինյանը: «Չհամոզեցիք»,- ասաց Շարմազանովը: