Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Զգուշացնում եմ. Ձեր այդ պահվածքը կարող է քաղաքական ցունամի առաջացնել». Նիկոլ Փաշինյան

«Զգուշացնում եմ. Ձեր այդ պահվածքը կարող է քաղաքական ցունամի առաջացնել». Նիկոլ Փաշինյան
448
Երեքշաբթի, 01 մայիսի, 2018 թ., 12:30

«ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ շարունակում է մուկն ու կատու խաղալ ու չի հատարարել ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկելու մասին: Ընդ որում, հատուկ ուզում եմ ընդգծել, որ հասկանալով իրավիճակի նրբությունը, ելնելով հանդուրժողականության, համերաշխության գաղափարաբանությունից, մենք ստեղծել ենք բոլոր հնարավորությունները Սարգսյանի ու ՀՀԿ-ի արժանապատիվ հեռացման համար, բայց նրանք դա ընկալում են որպես թուլություն: Երեկ, ըստ լուրերի, Սարգսյանն ու Քոչարյանն սկսել են ճնշումներ գործադրել Աժ բոլոր խմբակցությունների պատգամավորների վրա՝ սպառնալով որևէ կերպ չքվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին»,- ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելութում ասաց Նիկոլ Փաշինյանը: «Պարոնայք, չեք հասկանում ՀՀ-ում ստեղծված վիճակը; Ուզում եմ ուղիղ զգուշացնել, որ շարժման հանդուրժողականությունը որպես թուլություն մեկնաբանելու փորձերը կարող են բերել անցանկալի հետևանքների: Սթափվեք, քանի ուշ չէ»:

«Զգուշացնում եմ. Ձեր այդ պահվածքը կարող է քաղաքական ցունամի առաջացնել». Նիկոլ Փաշինյան