Երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Գտնում եմ, որ պետք է ցուցաբերել լիարժեք սառնասրտություն». Փաշինյանը՝ սահմանային իրավիճակի մասին

«Գտնում եմ, որ պետք է ցուցաբերել լիարժեք սառնասրտություն». Փաշինյանը՝ սահմանային իրավիճակի մասին
266
Երեքշաբթի, 01 մայիսի, 2018 թ., 15:50

«Հետևում եմ լրահոսին ու մտահոգություններ կան, ընդհուպ, որ ադրբեջանական Միլի մեջլիսի պատգամավորներն առաջարկում են ԼՂ հարցով հրատապ նիստ հրավիրել: Հորդորում եմ նիստից հետո խոսել Հայաստանի, Արցախի նախագահների, պաշտպանության նախարարների հետ ու որպես վարչապետի թեկնածու զեկուցել՝ ինչպիսին է ռազմաքաղաքական իրավիճակը»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Հանրապետական Սամվել Ֆարմանյանը: «100 տոկոսով պաշտպանում եմ ձեր կարծիքն ու երկու կարծիք լինել չի կարող լինել մեր երկու հանրապետությունների անվտանգության ապահովման հետ կապված: ՀՀ բոլոր քաղաքական ուժերը, ժողովուրդը, Սփյուռքը միասնական են ու չեմ կարծում, թե որևէ մեկը ճիշտ կվարվի, եթե դրանում համոզվելու գայթակղություն թույլ տալ իրեն: Ես հաշվի կառնեմ Ձեր առաջարկը: Գտնում եմ, որ պետք է ցուցաբերել լիարժեք սառնասրտություն. որևէ ձևով մեր հակառակորդները չպետք է մտածեն, թե գտնվում ենք ցայտնոտային վճակում: Իրավիճակը վերահսկվում է ու կշարունակի վերահսկվել»,- ասաց վարչապետի թեկնածուն: