Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Ցավում եմ, որ շարունակում եք աչքի ընկնել «գերազանցիկի» վարքով». Նիկոլ Փաշինյանը՝ Կորյուն Նահապետյանին

«Ցավում եմ, որ շարունակում եք աչքի ընկնել «գերազանցիկի» վարքով». Նիկոլ Փաշինյանը՝ Կորյուն Նահապետյանին
335
Երեքշաբթի, 01 մայիսի, 2018 թ., 16:00

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հարց ուղղեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին. «Ադբեջանցիների կողմից տեղաշարժեր են նկատվում, ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ, ռազմական տեխնիկայի կուտակումներ և այլն: Եթե Դուք դառնաք վարչապետ, ինչպիսի՞ գործողություններ կիրականացնեք նման իրավիճակում»:

Նիկոլ Փաշինյանին Կորյուն Նահապետյանի հարցը զարմացրեց. «Ճիշտն ասած Ձեր հարցը զարմացնում է, որովհետև մենք 2 ժամից ավելի է խոսում ենք, որ այդ որոշումները պետք է ունենան ինստիտուցիոնալ բնույթ: Ես հո 9-րդ դասարանի ռազմագիտության քննություն չե՞մ հանձնում, Դուք էլ հո ռազմագիտության պաշտոնաթող ենթասպա չե՞ք, որ հիմա դպրոցում ռազմագիտության դաս եք տալիս: ՀՀ-ում կան ռազմական ինստիտուտներ, ՀՀ-ում կա գլխավոր շտաբ, ՀՀ-ում կա Պաշտպանության նախարարություն, և ընդհանրապես, վարչապետը պատերազմի դեպքում որոշումներ կայացնում է համապատասխան ինստիտուտների կարծիքը լսելով: Հիմա որ այդ հարցերը տալիս եք, ես կարող եմ ձեզնից ակնկալել տասնյակ հարցերի պատասխաններ՝ սկսած եղանակն ինչպիսի՞ն է, և ինչպիսի՞ն է սպասվում և այսպես շարունակ:

Ես կարող եմ ասել հետևյալը. ես պատրաստ եմ ստանձնել վարչապետի պաշտոնը և ես նկատի չունեմ, որ պետք է մտածել, թե ես Հայաստանի ամենաուժեղ էներգետիկն եմ, որ ես Հայաստանի ամենաուժեղ տրանսպորտիկն եմ, կամ հրետանավորն եմ, ՀՀ ամենաուժեղ հետախույզն եմ կամ ՀՀ ամենուժեղ օդաչուն եմ: Հայաստանի վարչապետի կարգավիճակը քաղաքական կարգավիճակ է առաջին հերթին, և այդ պաշտոնն ստանձնելուց հետո ինձ մոտ կհարվիրեմ ՊՆ գլխավոր շտաբի, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարներին և կլսեմ նրանց զեկույցն՝ արցախա-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակի մասին: Կլսեմ իրենց կարծիքը և անհրաժեշտ որոշումներ կկայացնեմ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Պարո՛ն Նահապետյան, ցավում եմ, որ շարունակում եք աչքի ընկնել գերազանցիկի վարքով, և չեք պատեկարցնում, թե ինչ է կատարվում հիմա»: