Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Մենք չենք ժխտում, որ երկրում կա կոռուպցիա». Է. Շարմազանով

«Մենք չենք ժխտում, որ երկրում կա կոռուպցիա». Է. Շարմազանով
616
Երեքշաբթի, 01 մայիսի, 2018 թ., 16:15

Ավարտվեց պատգամավորներ-Նիկոլ Փաշինյան հարցուպատասխանը: Հերթն այժմ ելույթներինն է: Քիչ առաջ ելույթով հանդես եկավ Էդուարդ Շարմազանովը. «Պատրաստ ենք երկխոսության, բայց ոչ՝ վերջնագրի: Անընդունելի է ճնշման միջոցով փորձել ազդել պատգամավորների կարծիքի արտահայտման վրա: Մեր խղճի մտոք կընտրենք մեր վարչապետին՝ կողմ կամ դեմ քվեարկությամբ: Այսօր մենք ընտրում ենք ոչ թե լավ հռետոր, այլ գործադիրի ղեկավար, որը պետք է աչքի ընկնի քաղաքական քայլերի կանխատեսելիությամբ ու գաղափարախոսությամբ: Ամիսներ առաջ պահանջում էիք դուրս գալ ԵԱՏՄ-ից, հիմա ասում եք՝ իրողություն է փոխվել, երբ մենք էինք խոսում իրողությունների փոփոխությունից, մեղադրում էիք ստախոսության մեջ: Արցախյան հիմնահարցի վերաբերյալ հայեցակարգ չներկայացրեիք՝ գնալո՞ւ եք փոխզիջումների, թե՞ ոչ, ի՞նչ է լինելու ազատագրված 7 տարածքների ճակատագիրը: Հույս ունեի՝ լսել հայեցակարգային ելույթ, բայց ականատես եղա ժողովրդի ականջը շոյող ոչ ծանրագույն ելույթի: Դուք ինձ չհամոզեցիք, ես չեմ տեսնում Ձեզ գերագույն գլխավոր հրամանատարի դերում»,- եզրափակեց Աժ փոխնախագահ Շարմազանովը: