«56 ավազակներ, ովքեր ընդդիմացան ժողովրդի կամքին». ֆրանսիական պարբերականը՝ ԱԺ-ում ձախողված քվեարկության մասին
2318 Չորեքշաբթի, 02 մայիսի, 2018 թ., 23:40 Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երեքշաբթի իր ողջ կազմով դեմ քվեարկեց վարչապետի պաշտոնին առաջադրված միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Ընդդիմադիր գործիչը ցուցարարներին կոչ արել մայիսի 2-ին վերսկսել բողոքի ցույցերը, գրում է ֆրանսիական Liberation պարբերականը: Պարբերականը նշում է, որ մայիսի 1-ին մարդիկ անհամբերությամբ էին սպասում. ժամեր շարունակ նրանք կանգնած էին Հանրապետության հրապարկում և սպասում էին Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդի թեկնածուի հաղթանակին: «56 ավազակներ որոշեցին, որ իրավունք ունեն խանգարել ընտրությանն ու ընդդիմանալ ժողովրդի կամքին»,- ասվում է ֆրանսիական պարբերականի հոդվածում: Բացի այդ, հոդվածագիրը նշում է, որ դա բարցարձակ անարդար է: Նա նաև հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական քայլերթը սկսել էր մարտի 31-ից՝ Գյումրիից «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսով: «Փաշինյանը դարձավ բոլորի սիրելին՝ առաջնորդելով սիրո և համերաշխության հեղափոխությունը»,- ընդգծում է հոդվածագիրը: |
Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
4509:36Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
5709:30«Մինչև մայիսի 15-ը պետք է ներուժի լարումով համախմբվել»․ Շարմազանով
8609:00«Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս»․ Անդրանիկ Թևանյան
10502:30«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
11000:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
111Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
141Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
116Երեկ, 22:18