Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Վահրամ Բաղդասարյանը վերահաստատեց, որ ՀՀԿ-ն կաջակցի ժողովրդի թեկնածուին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վահրամ Բաղդասարյանը վերահաստատեց, որ ՀՀԿ-ն կաջակցի ժողովրդի թեկնածուին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
435
Հինգշաբթի, 03 մայիսի, 2018 թ., 13:55

«Քիչ առաջ հանդիպում ունեցա ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, ու նա վերահաստատեց, որ ՀՀԿ-ն ժողովրդի թեկնածուին կաջակցի վարչապետ ընտրվելու հարցում»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ համապատասխան թվով ստորագրությունները հավաքված են ու այս պահին ԱԺ աշխատակազմում իրականացվում են անհրաժեշտ ձևակերպումները:

«Քաղաքական իրավիճակի ցանկացած փոփոխության պետք է արագ արձագանքենք ու ֆեյսբուքյան ուղիղ եթերը կշարունակի մնալ որպես մեր շփման արագ ու արդյունավետ աղբյուր»,- հավելեց նա:

Հիշեցնենք՝ վարչապետի ընտրությունը մայիսի 8-ին է: