«Հայաստանն ազատվում է հետխորհրդային հիվանդությունից». Washington Post
1827 Հինգշաբթի, 03 մայիսի, 2018 թ., 14:45 Հայաստանը կարծես վերջապես ազատվում է իր հետխորհրդային հիվանդությունից և դիմավորում է ժողովրդավարական փոփոխությունները՝ շնորհիվ համազգային շարժման, գրում է The Washington Post-ի թղթակից Դևիդ Իգնատիուսը: «Փողոցային զանգվածային ցույցերը, որոնք տևեցին մեկ ամիս, հանգեցրեցին նրան, որ Սերժ Սարգսյանը հրաժարվեց վարչապետի պաշտոնից, իսկ այս շաբաթ, ամենայն հավանականությամբ, մտադիր են տապալել իշխող կուսակցությանը, որը երկար ժամանակ մնաց իշխանության ղեկին»,- ասվում է հոդվածում: Իգնատիուսը նշում է, որ վերջին 25 տարում Հայաստանը ռազմական կախվածություն ունի Ռուսաստանից, և այդ անելանելի իրավիճակը նպաստեց Սարգսյանի շուրջ ռուսամետ օլիգարխների ձևավորմանը: «ՌԴ նախագահ Պուտինն, ամենայն հավանականությամբ, որոշեց, որ ավելի լավ է զոհաբերի իր դաշնակից Սարգսյանին, քան ռիսկի դիմի կորցնել Հայաստանն ամբողջությամբ: Նա ցանկացավ խուսափել երկրորդ Ուկրաինայից»,- ասվում է WP-ի հոդվածում: «Փաշինյանի շարժումը փոփոխություններ է խոստանում»,- եզրափակում է հեղինակը: |
«Էքսկլավների հարցն ավելի բարդ է»․ Ալիև
2711:18Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3211:00«Ռուսաստանը երբեք չի հեռանա Հարավային Կովկասից»․ Ալիև
6010:48Բայդենը «կանաչ լույս է վառել» Ուկրաինայի համար
12110:30«Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն»․ Տիգրան Աբրահամյան
6010:24«Ուկրաինան զգացել է ամերիկյան օգնության ուշացման հետևանքները»․ Սալիվան
15510:00«Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը»․ Պետդեպ
10409:48Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
5509:40